Մոսկվայի "Սպարտակի" բրազիլացի հարձակվող Վելիտոնը հայտնվել է գերմանական "Վոլֆսբուրգի" ուշադրության կենտրոնում: Գերմանացիները բրազիլացի խաղացողի համար պատրաստ են վճարել 10 մլն եվրո: Առայժմ հայտնի չէ, թե ինչ է պատրաստվում անել "Սպարտակը", սակայն արդեն հայտնի է, որ "մոսկվիչները" ակտիվորեն նոր հարձակվող են փնտրում ողջ Եվրոպայում, քանի որ ցանկանում են լուրջ համալրումներ ստանալ ամռան ընթացքում:
|