06:58 Վորոնինն էլ հեռացավ հավաքականից | |
Ուկրաինայի ազգային հավաքականի մեկ այլ հարձակվող Անդրեյ Վորոնինը, Անգլիայի ազգային ընտրանու հետ խաղում հայտնվելով պահեստայինների շարքում, հայտարարել է, որ հեռանում է ազգային ընտրանուց: "Այս որոշումը ես վաղուց էի ընդունել: Ես լավ գիտեի, որ "ԵՎՐՈ 2012"-ից հետո կհեռանամ հավաքականից, քանի որ եկել է ժամանակը իրական սերնդափոխության: Որոշել եմ կենտրոնանալ ակումբային ֆուտբոլի վրա: Ես արդեն էլ երիտասարդ չեմ, որ հաջողությամբ համատեղեմ թե՛ ակումբային, թե՛ միջազգային ֆուտբոլը: Ուզում եմ երկու շաբաթ մի լավ հանգստանալ, ապա կորոշեմ, թե արդյոք վերադառնալու եմ Մոսկվայի "Դինամո": Թեև դինամոյականների հետ դեռ պայմանագիր ունեմ, սակայն բարդ իրավիճակ է ստեղծվել: Գուցեև չվերադառնամ Ռուսաստան, այլ խաղամ մեկ ուրիշ երկրի առաջնությունում",- ասել է 32-ամյա տաղանդավոր հարձակվողը:
| |
|
Total comments: 0 | |