Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, հռոմեական "Ռոման" և "Յուվենթուսը" համաձայնության են եկել "գայլերի" չեռնոգորացի խաղացող
Միրկո Վուչինիչի տեղափոխության հարցում: Տրանսֆերը քննարկելու նպատակով
հանդիպել էին հռոմեական ակումբի նախագահ Ռոբերտո Կապելին և թուրինցիների
գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան. այս մասին հաղորդում է Corriere dello Sport հանրահայտ պարբերականը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի
ծառայություններով հետաքրքրվում էին նաև անգլիական "Մանչեսթեր Յունայթեդն" ու "Տոտենհեմը" և խաղացողի տրանսֆերի դիմաց "Ռոմային" առաջարկում էին 15 մլն եվրո: Հավելենք, որ խաղացողն այժմ ընտրելու հնարավորություն ունի. գնալ Անգլիա, թե՞ մնալ Իտալիայում:
|