Թուրինի "Յուվենթուսը" պաշտոնապես հայտարարել է հռոմեական "Ռոմայի" հարձակվող Միրկո Վուչինիչի ձեռքբերման մասին: 27-ամյա չեռնոգորացու համար հռոմեացիները կստանան 15 միլիոն եվրո, սակայն 3 տարվա ընթացքում: Անձամբ խաղացողի հետ կնքվել է 4-ամյա պայմանագիր, սակայն ֆինանսական մանրամասները մեզ հայտնի չեն: Նշենք, որ "Յուվենթուսն" ակտիվորեն սկսեց հետաքրքրվել Վուչինիչով այն ժամանակ, երբ չկարողացավ ձեռք բերել "Վիլյառեալի" հարձակվող Ջուզեպպե Ռոսսին:
|