Home » 2012 » Օգոստոս » 18 » Խ. Պաստորե. "Խաղընկերներս պիտի գիտակցեն, որ միայն փողը չէ կարևոր"
13:09
Խ. Պաստորե. "Խաղընկերներս պիտի գիտակցեն, որ միայն փողը չէ կարևոր"
 Փարիզյան "ՊՍԺ"-ի աստղային խաղացող Խավյեր Պաստորեն կարծում է, որ իր ներկայիս խաղընկերները չպետք է մոռանան, որ իրենք Ֆրանսիա են ժամանել հաղթանակների հասնելու, այլ ոչ թե միմիայն մեծ կարողությունների տեր դառնալու համար: "Այս մրցաշրջանում մեր այս թիմից սպասելիքներն իրոք շատ են: Պետք է մրցաշրջանի հենց սկզբնական փուլից հոյակապ ֆուտբոլ ցուցադրենք, այլապես ոչ ոք չի հասկանա մեր թիմի հերթական ձախողումը: Ցավոք, այս առաջնության առաջին իսկ խաղում չկարողացանք հաղթել: Պետք է համբերատար լինենք և փորձենք միմյանց էլ ավելի լավ հասկանալ խաղադաշտում: Ամենից կարևորն այն է, որ "ՊՍԺ"-ի խաղացողները հասկանան, թե ինչու են եկել այստեղ և ինչ պիտի անեն",- ասել է արգենտինացի խաղացողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 366 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0