01:03 Խաչատուրով. "Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականում" | |
Հայաստանի ազգային հավաքականի գրեթե նորեկ Արտյոմ Խաչատուրովը իր թիմի՝ "Շերիֆի" պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի ազգային ընտրանու մասին:
- Ճի՞շտ է, որ որոշել եք խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: - Այո՛, դա այդպես է: Ինձ համար իրոք շատ մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, քանի որ հայրս հայ է ու Հայաստանը հենց մեր հայրենիք է: - Իսկ ե՞րբ եք ընդունել այդ որոշումը: - Երբ մեր "Շերիֆը" "Չեմպիոնների Լիգայի" շրջանակներում խաղում էր Երևանի "Ուլիսի" հետ, ինձ զանգահարեցին և առաջարկեցին խաղալ Հայաստանի ազգային ընտրանուց: Ես էլ խորհրդակցեցի ծնողներիս հետ և որոշումս կայացրեցի Հայաստանի ազգային հավաքականի օգտին: - Չե՞ք զղջում, որ չեք խաղալու Մոլդովայի երիտասարդական հավաքականում, որտեղ էլ թիմի ավագն էիք և գոլեր էիք խփում: - Անշուշտ, բայց պետք է աճել և առաջ գնալ: Երիտասարդականում ինձ ես լավ էի զգում: Կուրտիանը լավ էլ մրցունակ թիմ է ստեղծել, բայց ես պետք է առաջ գնամ: - Իսկ նոր թիմակիցներիդ հետ ընդհանուր լեզու ինչպե՞ս եք գտնելու: Հայերեն գիտե՞ք: - Ոչ, հայերեն չգիտեմ, բայց աստիճանաբար դա էլ կսովորեմ: Հայաստանի ազգային հավաքականում շատ տղաներ էլ ռուսերեն գիտեն: Ֆուտբոլիստների և գլխավոր մարզչի հետ ընդհանուր լեզուն հաստատ կգտնենք: - Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Մոլդովայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոն Կարասայի այն պարզ խոսքերին, թե ապագայում դեռևս Ձեզ կհրավիրեր ազգային հավաքական: - Գիտեք ինչ, եթե ինձ ցանկանում էին հրավիրել հավաքական, դա արդեն արած կլինեին: Զարմանալի է, որ այդ մասին նոր սկսեցին խոսել: Կրկնեմ. եթե ցանկություն կար, ապա հրավիրած կլինեին: Կասկածում եմ, որ ես այնտեղ պետք էի: | |
|
Total comments: 0 | |