Home » 2012 » Օգոստոս » 1 » Խաղացողը հեռացվել է Twitter օգտագործելու համար
15:51
Խաղացողը հեռացվել է Twitter օգտագործելու համար
 Շվեյցարիայի օլիմպիական հավաքականի մարզչական անձնակազմը որոշել է ընտրանու կազմից հեռացնել 23-ամյա պաշտպան Միշել Մորգանելլային, քանի որ նա գրառում էր կատարել Twitter միկրոբլոգում` վիրավորելով Հարավային Կորեայի ընտրանու խաղացողներին: Երբ Շվեյցարիան պարտվել էր 1-2 հաշվով հարավկորեացիներին Լոնդոնում կայացող Օլիմպիական խաղերի խմբային փուլում, Մորգանելլան բավական կոպիտ էր արտահայտվել իրենց մրցակցի ֆուտբոլիստների մասին: Ավելի ուշ` իտալական "Պալերմոյի" պաշտպանը հեռացրել էր իր էջը Twitter-ից և ներողություն էր խնդրել իր հիմար արարքի համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 362 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0