Home » 2012 » Օգոստոս » 11 » Խայտառակված մարզչին վռնդում են Իսպանիայի ընտրանուց
09:22
Խայտառակված մարզչին վռնդում են Իսպանիայի ընտրանուց
 Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան օրերս պաշտոնապես հրաժարվել է երկարաձգել երկրի ֆուտբոլի ազգային օլիմպիական ընտրանու գլխավոր մարզիչ Լուիս Միլլայի պայմանագիրը, որն ավարտվելու է Օլիմպիական խաղերի ավարտից հետո` հուլիսի 12-ին: Արդեն իսկ 46-ամյա մասնագետին, ում գլխավորությամբ երկրի ընտրանին չի կարողացել հաղթահարել անգամ օլիմպիական ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլը` պարտվելով Հոնդուրասին ու Ճապոնիային, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Խուլյեն Լոպետեգին, ով մինչև վերջերս գլխավորում էր Իսպանիայի պատանեկան ֆուտբոլի ազգային հավաքականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 346 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0