22:44 Խեդիրա. "Բուրուսիայի" հետ խաղում մեր հույսը Ռոնալդուն է" | |
Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, Մադրիդի "Ռեալի" կիսապաշտպան Սամի Խեդիրան կարծում է, որ թիմի պորտուգալացի աստղային հարձակվողը կարող է Դորտմունդի "Բորուսիայի" հետ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի պատասխան խաղում որոշիչ դեր կատարել: "Ռոնալդուին ճանաչողները վստահ են, որ նա պատրաստ է ցանկացած խաղի: Անկախ այն բանից, խոսքը որոշիչ խաղի մասին է, թե՝ ոչ: Նա շատ բարձր պրոֆեսիոնալ է, ինչպես և իմ խաղընկերները: Սակայն երեքշաբթի օրը մենք առանձնահատուկ կարիք ունենք Ռոնալդուի լավ խաղի և շատ գոլերի: Եվ մենք բոլորս էլ հույս ունենք ցուցադրելու թիմային արժանի խաղ",- ասել է Սամի Խեդիրան: Հ.Գ.: Հիշեցնենք, որ գերմանական "Բորուսիայի" հետ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլի առաջին՝ արտագնա խաղից Ժոզե Մոուրինյոյի սաները հեռացան 1-4 հաշվով պարտությամբ: Պատասխան հանդիպմանը կարող եք հետևել երեքշաբթի՝ ապրիլի 30-ին, Երևանի ժամանակով 22:40-ին:
| |
|
Total comments: 0 | |