10:12 Խեդիրան դեռ երկար կխաղա "Ռեալի" կազմում | |
Գերմանիայի ազգային հավաքականի և Մադրիդի "Ռեալի" կիսապաշտպան Սամի Խեդիրան օրերս ասել է, որ շատ երջանիկ է իր ներկայիս ակումբում և ցանկանում է դեռ երկար տարինել հանդես գալ "Ռեալի" կազմում: "Հիմա գոհ չեմ մարզավիճակիցս, բայց անում եմ ամեն բան նախկին մարզավիճակիս գագաթնակետին հասնելու համար: Դեռևս չեմ բացառում, որ կարիերայիս ավարտին դեռ կարող եմ "Բունդեսլիգա" վերադառնալ, բայց ներկա դրությամբ ցանկանում եմ, որքան հնարավոր է երկար խաղալ և հաջողությունների հասնել այս թիմի կազմում: Այստեղ ամեն ինչ լավ է: Հրաշալի թիմ ունենք՝ հրաշալի մարզչական շտաբի գլխավորությամբ: Ժոզե Մոուրինյոն ամեն անգամ ներշնչում է միայն դրական էմոցիաներով: Նա հիանալի մասնագետ է: Ցանկանում եմ, որքան հնարավոր է երկար հանես գալ նրա գլխավորած Մադրիդի "Ռեալի" կազմում",- վստահ ասել է "Ռեալի" կիսապաշտպանը:
| |
|
Total comments: 0 | |