Home » 2011 » Մարտ » 10 » Խեդիրան և Ռոնալդուն ապաքինվել են վնասվածքից
20:53
Խեդիրան և Ռոնալդուն ապաքինվել են վնասվածքից
Իսպանական մի շարք պարբերականներ տեղեկացնում են, որ Մադրիդի "Ռեալի" գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան վերականգնվել է ծնկի վնասվածքից և վերադարձել ընդհանուր խումբ` այսօր մարզում անցկացնելով ակումբի հիմնական կազմի հետ:
"Արքայական ակումբի" պաշտոնական կայքը հաղորդում է, որ կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել իսպանիայի "Լա լիգայի" շրջանակներում "Հրկուլեսի" հետ կայանալիք հանդիպմանը, :
Նշենք նաև, որ թիմի ընդհանուր մարզումը տարբեր վնասվածքների պատճառով բաց են թողել Կական, Քրիշտիանու Ռոնալդուն, Ալվարոն Արբելոան, Ֆերնանդո Գագոն, Գոնսալո Իգուաինը, Ռիկարդու Կարվալյոն և Պեդրո Լեոնը:
Վերջում հավելենք, որ պորտուգալացի հարձակվող Ռոնալդուն արդեն վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մեկ ամբողջական հանդիպում անցկացնել, սակայն Ժոզե Մոուրինոյն չի ցանկանում ռիսկի դիմել և, ամենայն հավանականությամբ, պորտուգալացին "Հերկուլեսի" հետ խաղւում չի հայտնվի խաղադաշտում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 598 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0