Ինչպես տեղեկացնում
է AS հանրահայտ օրաթերթը, Մադրիդի "Ռեալի" գերմանացի հենակետային Սամի Խեդիրան ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի այս չորեքշաբթի կայանալիք "Չեմպիոնների լիգայի" հերթական մրցաշարի առաջին հանդիպմանը: Նշենք, որ Խեդիրան վնասվածք էր ստացել դեռևս օգոստոսին կայացած կատալոնական "Բարսելոնայի" հետ սուպերգավաթային երկրորդ հանդիպման ժամանակ: Երեկ արդեն Խեդիրան լիարժեք մարզում է անցկացրել, ինչը հույսեր է ներշնչել իսպանական մամուլի ներկայացուցիչներին: Հավելենք, որ մադրիդյան թիմը մրցելու է Զագրեբի "Դինամոյի" հետ:
|