Home » 2011 » Մարտ » 13 » Խեսուս Նավաս. ""Բարսայի" դեմ խաղալիս պետք է ողջ ուշադրությունդ սևեռես խաղի վրա"
11:18
Խեսուս Նավաս. ""Բարսայի" դեմ խաղալիս պետք է ողջ ուշադրությունդ սևեռես խաղի վրա"
Իսպանական "Սևիլյայի" իսպանացի կիսապաշտպան Խեսուս Նավասը այսօր երեկոյան իսպանական "Լա լիգայի" 28-րդ տուրի շրջանակներում կատալոնական "Բարսելոնայի" հետ կայանալիք հանդիպումից առաջ հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որոնց ասել է, որ ինքը որոշ չափով վախենում է "կապտանռնագույններից", իսկ ավելի ստույգ` հարձակվողներից և կիսապաշտպաններից: Կիսապաշտպանի խոսքերով, ինչպես ինքն, այնպես էլ իր թիմակիցները այդ հանդիպման ժամանակ պետք է լինեն առավելագույնս կենտրոնացած, որպեսզի կարողանան միավորներ պոկել կատալոնացիներից:
Իսպանացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է մադրիդյան AS պարբերականը. "Մոտս մի քիչ վախի զգացում կա: "Բարսելոնան" վաղուց է ցուցադրում այնպիսի ֆուտբոլ, որը, կարծես թե, կատարյալ է, իսկ նրա ֆուտբոլիստները դա կատարում են ավտոմատացված ռոբոտների նման: Որպեսզի նրանցից կարողանանք միավորներ կորզել, անհրաժեշտ է, որ ամբողջ թիմով ողջ խաղի ընթացքում լինենք կենտորնացած և թույլ չտանք, որպեսզի կատալոնացիները խաղադաշտում ցուցադրեն իրենց խաղը: Գիտակցում եմ, որ այդ անելը մեզ համար շատ դժվար է լինելու: Գիտենք, որ կարող ենք այս հանդիպումը մեզ համար հիանալի արդյունքով ավարտել, և հենց այդ տրամադրվածությամբ էլ "Սևիլյան" դուրս է գալու խաղադաշտ: Իհարկե, Մեսսին կատալոնացիների հարձակման առաջատարն է, սակայն չպետք է մոռանանք, որ նրանք ունեն նաև Խավի, Ինյեստա, Պեդրո, Վիլյա և այսպես ողջ ակումբ: "Բարսելոնայի" ցանկացած ֆուտբոլիստ կարող է հանդիպման ցանկացած պահի բարդեցնել քո կյանքը խաղադաշտում: Նրանցից շատերին ես ճանաչում եմ ազգայինից, քանի որ իմ ընկերներն են "Կարմիր ֆուրիայում", և հենց նրանց ճանաչելով էլ` գիտեմ, որ "Սևիլյայի" համար այդ հանդիպումը հեշտ լինել չի կարող: Հուսով եմ, որ խաղի ժամանակ իմ թիմակիցներից որևէ մեկի հետ ոչ մի անհամաձայնեցված գործողություն տեղի չի ունենա":
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0