Home » 2011 » Օգոստոս » 11 » "Խետաֆեն" նոր ձեռքբերում ունի
08:05
"Խետաֆեն" նոր ձեռքբերում ունի

Իսպանական "Խետաֆեի" ղեկավարությունը հաստատել է, որ մադրիդյան ակումբը պայմանագիր է կնքել 25-ամյա իսպանացի կիսապաշտպան Միչելի հետ: Իսպանացի խաղացողը, ով 2010թ.-ից հանդես էր գալիս անգլիական "Բիրմինհեմում", իսկ վերջին կես տարին վարձավճարով տեղափոխվել էր հունական "ԱԵԿ", լքել է հունական ակումբը՝ ստանալով ազատ խաղացողի կարգավիճակ: Այսպիսով իսպանական ակումբը նրան ձեռք է բերել բոլորովին անվճար: Նշենք, որ խաղացողն արդեն "Խետաֆեի" հետ մարզում է անցկացրել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 433 | Added by: Hartsat | Tags: Բիրմինհեմ, պայմանագիր, վարձավճար, կիսապաշտպան, խաղացող, Խետաֆե, Միչել, մարզում | Rating: 5.0/1
Total comments: 0