Home » 2011 » Մարտ » 24 » Խորեն Հովհաննիսյանն այժմ էլ չի հավատում Հայաստանի հավաքականի հաջողությանը
13:53
Խորեն Հովհաննիսյանն այժմ էլ չի հավատում Հայաստանի հավաքականի հաջողությանը
Երեկ արդեն նշել էինք, թե ինչ է ասել մեր ֆուտբոլի լեգենդներից մեկը` Խորեն Հովհաննիսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ: Մեկ այլ լրատվամիջոցի համաձայն` նախկին ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստը Հայաստան-Ռուսաստան հանդիպման մասին խոսելիս այնպիսի բաներ է ասել, որոնք կարող են ուղղակի շոկ առաջացնել շատ հայերի մոտ: Խորեն Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը ոչ մի հնարավորություն չունի ռուսներին հաղթելու համար. "Ռուսաստանի հավաքականը շատ ուժեղ է, իսկ նրանց վերջին անհաջող հանդիպումները ոչ մի նշանակություն չունեն: Ինձ Հայաստանում սկսել են մեղադրել պեսիմիստական հայացքների մեջ: Տա Աստված, որ հայերը հաղթեն, սակայն ես դրան շատ քիչ եմ հավատում: Մենք Հայաստանում երկրպագուներ չունենք, առաջնության ամենակարևոր խաղերին 500-ից 600 հոգի է ներկա գտնվում խաղին, միթե նման պայմաններում խաղացող ֆուտբոլիստները կարող են պրոֆեսիոնալ կոչվել":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 837 | Added by: mu | Rating: 3.0/2
Total comments: 3