Home » 2011 » Օգոստոս » 21 » Խորխե Վալդանո. "Չեմ կարծում, որ որևէ մեկը հպարտանում է Մոուրինյոյի արարքով"
10:52
Խորխե Վալդանո. "Չեմ կարծում, որ որևէ մեկը հպարտանում է Մոուրինյոյի արարքով"
 Մադրիդի "Ռեալի" նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն իսպանացի լրագրողների հետ խոսել է "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ կատալոնական "Բարսելոնայի" դեմ Սուպերգավաթային 2-րդ պատասխան խաղում ցուցադրած ծանր վարքագծի մասին:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն մատը մտցրել էր "Բարսելոնայի" մարզչական շտաբի անդամ, Խոսեպ Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովայի աչքը:
Վալդանոն ասել է. "Այն, ինչ տեղի է ունեցել, պատվաբեր չէ "Ռեալին" ու Մոուրինյոյին: Չեմ կարծում, թե որևէ մեկը հպարտ է: Մոուրինյոն եկել է մի թիմ, որն ունի 109 տարվա պատմություն, և հիմա, կարծես թե նա թիմին է ցուցադրում մի շատ պինդ ու սոլիդ մշակույթ: Դա պատվաբեր չէ մեզ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1