21:26 Խոսակցությունները դեռ շարունակվում են | |
Ինչպես տեղեկացնում է բրիտանական հեղինակավոր The Sun տաբլոիդը, կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային կրկին շատերն են ցանկանում տեսնել Անգլիայում: Հաղորդվում է, որ հերթական հետաքրքրվողը Լոնդոնի "Չելսին" է, ում նախագահ Ռոման Աբրամովիչը պատրաստ է կատալոնացի մարզչին տարեկան վճարել շուրջ 10 մլն ֆունտ ստեռլինգ գումար միայն այն դեպքում, եթե մասնագետը համաձայնի պայմանագիր կնքել 4 տարի ժամկետով: Եթե, այնուամենայնիվ, Պեպն իր ստորագրությունը դնի այդ պայմանագրի վրա, ապա կդառնա աշխարհի ամենաշատ վարձադրվող մարզիչը՝ շրջանցելով "կապտանռնագույնների" ոխերիմ թշնամի "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Ըստ տաբլոիդի՝ ներկայումս Պեպը, հանդիսանալով կատալանների "նավապետը", ստանում է տարեկան 8 մլն ֆունտ ստեռլինգ գումար:
| |
|
Total comments: 0 | |