07:21 Խոսափողի մոտ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչն է | |
![]() Անդրադառնալով իտալական "Միլանի" դեմ խաղում 5-1 հաշվով տոնած հաղթանակին, "Յուրահատուկը" հավելել է, որ ընկերական խաղերն իր համար զուտ մարզումային գործընթացի մի մասն են կազմում: "Թիմը խաղաց շատ միասնական ֆուտբոլ: Խաղացողները նպատակաուղղված էին դեպի մրցակցի դարպասը: Եթե այսպես հաջող շարունակենք, ապա առաջնությանը կմոտենանք շատ լավ մարզավիճակում: "Ռեալը" մեծագույն թիմ է: Այստեղ ձգտում են հաղթել ցանկացած խաղում, կապ չունի, թե խաղն ինչ բնույթ է կրում: Նույնիսկ ընկերական խաղերում տոնած հաղթանակը շատ մեծ ոգևորություն է առաջացնում թիմի միլիոնավոր երկրպագուների մոտ: Ուրախ եմ, որ հատկապես Կական կարողացավ լավ փոխարինման մտնել ու 2 գոլային փոխանցում կատարել: Ինչ վերաբերում է այս Իսպանիայի Սուպերգավաթին, ապա կարծում եմ, որ ավելի կարևոր խաղեր կան, քան այդ երկու մենամարտը "Բարսելոնայի" հետ: Անցած տարի մենք չնվաճեցինք այդ մրցանակը, թեկուզ հետո հաղթեցինք առաջնությունում: Այդ խաղը չպետք է ազդի մրցաշրջանի հետագա ընթացքի վրա: Իհարկե, ցանկություն կա հաղթելու նաև այդ մրցանակը",- ասել է Ժոզե Մոուրինյոն, ում թիմը օգոստոսի 23-ին և 29-ին Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կմրցի գլխավոր ախոյանի` կատալոնական ակումբի հետ: Հերթական անգամ էլ անդրադառնալով Իսպանիայի Սուպերգավաթի 2011թ.-ի խաղարկությանը` պորտուգալացի մասնագետը նշել է, որ սխալ է վարվել, երբ մատը մտցրել է մրցակցի մարզիչ Տիտո Վիլանովայի աչքի մեջ: "Դա ուղղակի պահի ազդեցություն էր, սակայն միևնույն է ես չպետք է այդ կերպ վարվեի: Այդ դրվագում միակ մեղավորը ես էի, այլ ոչ թե Վիլանովան: Հուսով եմ, որ նման բան այլևս չի կրկնվի իմ մարզչական կարիերայում, քանի որ դա ուղղակի մեծ սխալ է",- եզրափակել է իր մամուլի ասուլիսը Ժոզե Մոուրինյոն:
| |
|
Total comments: 0 | |