16:17 Խոսեպ Գվարդիոլա. "Մեսսին փորացավ ուներ" | |
Կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան լրագրողներին պատմել է, որ Լիոնել Մեսսին "Օսասունայի" հետ կայացած հանդիպմանը մասնակցել է այդքան էլ առողջ չլինելով (Խմբ. Նշենք, որ "կապտանռնագույնները" երեկ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում "Օսասունայի" հետ կայացած խաղում հաղթել են 4-0 հաշվով, իսկ հանդիպման ժամանակ դուբլի հեղինակներ են դարձել Սեսկ Ֆաբրեգասը և Լիոնել Մեսսին): Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է կատալոնացի մասնագետի խոսքերը. "Մեսսին մի փոքր վատ էր զգում դեռ առավոտ կանուխ: Նրա մոտ շատ էր ցավում որովայնի հատվածը, այդ պատճառով մենք նրան տուն ուղարկեցինք: Ես նրան ասացի, որ նա կարող է գալ խաղադաշտ և դիտել հանդիպումը կամ էլ դուրս գալ դաշտ, եթե, իհարկե, որովայնի հատվածում ցավերը վերանան: Խաղի սկսելուց 3 ժամ առաջ նա զանգեց ինձ և ասաց, որ ամեն ինչ լավ է և ցանկանում է խաղալ: Հենց այդ պահին ես նրան ընդգրկեցի պահեստայինների ցուցակում: Խաղը շատ լավ էր ընթանում, այդ պատճառով խաղի ավարտից կես ժամ առաջ ես նրան խաղադաշտ դուրս բերեցի: Նա արդարացրեց մեր բոլորի սպասումները` դառնալով դուբլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, հանդիպումը հիանալի ստացվեց":
Հավելենք, որ այս հանդիպումը "կկապանռնագոււյնների" համար 10-րդ անընդմեջն էր առանց սեփական դարպասի գրավման, քանի որ վերջին 10 հանդիպումներում կատալանները սեփական դարպասը պահել են անառիկ, իսկ մրցակցի դարպասն են ուղարկել անհավանական թվով գնդակներ` 53: | |
|
Total comments: 1 | |
| |