09:04 Խոսում ենք թվերի լեզվով | |
Երեկ կայացան մի շարք գեղեցիկ հանդիպումներ, որոնք հետաքրքիր փաստեր ի հայտ բերեցին՝ ցույց տալով ողջ աշխարհին, որ ֆուտբոլում թվերը նույնպես կարևոր են ու հիշվող, այնպես որ յուրաքանչյուր մրցանակ նույնքան կարևոր է, որքան թիվը։
*** Մադրիդի "Ռեալի" հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական խաղերում խփեց իր կարիերայի 300-րդ գնդակը։ Նշենք, որ 268 անգամ պորտուգալացի 27-ամյա ֆուտբոլիստը անչքի է ընկել ակումբային ֆուտբոլում, իսկ 32 անգամ հավաքականում։ *** Հռոմեական "Ռոմայի" կենդանի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին իտալական "Ա Սերիայում" երեկ անցկացրեց իր 500-րդ հանդիպումը, որի ժամանակ կարողացավ 2 անգամ աչքի ընկնել։ Արդյունքում Տոտտին այսօր արդեն 215 գոլի հեղինակ է դարձել "Ա Սերիայում"։ *** Կատալոնական "Բարսելոնայի" առաջատար Լեո Մեսսին այս մրցաշրջանում "Լա Լիգայի" առաջնությունում խփեց իր 50-րդ գնդակը։ Փոքրիկ արգենտինացին կարողացավ 37-րդ տուրում գրավել "Էսպանյոլի" դարպասը։ Այս տարի Մեսսին ընդհանուր առմամբ արդեն 72 գոլի հեղինակ է դարձել։ *** Հաղթելով իր մրցակցին՝ Լոնդոնի "Չելսին" իր պատմության մեջ 7-րդ անգամ տիրացավ Անգլիայի գավաթին։ Նույնքան անգամ հաղթել էր նաև հենց "Լիվերպուլը"՝ "Չելսիի" երեկվա մրցակիցը։ Ամենից շատ այս մրցաշարում հաղթել է "Մանչեսթեր Յունայթեդը"՝ 11 անգամ։ *** Լոնդոնի "Չելսիի" խաղացող Էշլի Քոուլը դարձավ միակ խաղացողը, ում հաջողվել է 7 անգամ տիրանալ Անգլիայի գավաթին։ Իր երկար կարիերայի ընթացքում Էշլի Քոուլը 3 անգամ "Արսենալի" (2002, 2003, 2005) և 4 անգամ "Չելսիի" (2007, 2009, 2010, 2012) կազմում տիրացել է այդ մրցանակին։ | |
|
Total comments: 0 | |