Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Մանուել Մատան խոստովանել է, որ Լոնդոնի "Չելսի" տեղափոխվելու որոշումը կայացնելու հարցում վճռորոշ դեր է կատարել իր հայրենակից Ֆեռնանդո Տորեսը: "Չելսիի" պաշտոնական կայքը մեջբերում է իսպանացի կիսապաշտպանի խոսքերը. "Ֆեռնանդոն ասաց, որ "Չելսին" ինձ անգնահատելի փորձ կընձեռի, քանի որ այստեղ շատ ուժեղ կոլեկտիվ է, հավակնոտ մարզիչ և գերազանց պայմաններ: Չեմ կարծում, որ սխալվել եմ` ընտրելով Անգլիայի "Պրեմիեր լիգան": Սա շատ մրցունակ առաջնություն է, որտեղ ես հնարավորություն ունեմ կատարելագործվելու` որպես ֆուտբոլիստ: Արագությունն այստեղ ավելի բարձր է, քան Իսպանիայում: Այստեղ մրցակիցները քո դեմ բավական կոշտ են գործում: Դե ինչ, այդ ամենը կարող է միայն կոփել ինձ":
|