18:35 Խուան Մատա. "Յուայթեդի" հետ խաղից հետո Վիլլաշ-Բոաշը գազազած էր" | |
Լոնդոնի "Չելսիի" իսպանացի հարձակվող Խուան Մատան, ով այս ամառն է իսպանական "Վալենսիայի" տեղափոխվել լոնդոնյան գրանդի շարքերը, լրագրողներին պատմել է, որ թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը "Մանչեսթեր Յուանյթեդի" հետ կայացած խաղից հետո պարզապես գազազած էր և եթե նրա առջև որևէ մեկը ելներ, ապա հաստատ միանգամից գետնին կհայտնվեր: Հեղինակավոր skysports.com լրատվական պորտալը մեջբերում է իսպանացի "արիստոկրատի" խոսքերը. "Խաղից հետո պարոն Բոաշը գազազել էր: Մենք երբեք չէինք մտածել, որ սեփական հարկի տակ 3 գնդակի առավելությունը կարող ենք մի քանի րոպեների ընթացքում կորցնել: Ինչպիսի՞ հնարավորություն ունես հաղթելու "Մանչեսթեր Յունայթեդին", եթե 50-րդ րոպեից նրան ջախջախում ես 3-0 հաշվով, կասեմ, որ դա դեռ ոչինչ է: Ես երբեք չէի հավատա, որ նրանք կկարողանան ոտքի կանգնել և հավասարեցնել խաղի հաշիվը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ լավագույն քառյակում հայտնվելու համար պետք է շատ ջանք գործադրենք: Ամեն ինչ հենց այնպես չի տրվում, հավատացեք":
| |
|
Total comments: 0 | |