Home » 2011»Սեպտեմբեր»17 » Խուան Մատա. "Յունայթեդից" ետ ենք ընդամենը 2 միավորով"
14:57
Խուան Մատա. "Յունայթեդից" ետ ենք ընդամենը 2 միավորով"
Լոնդոնի "Չելսիի" նորեկ կիսապաշտպան իսպանացի Խուան Մատան կիրակի օրը "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայանալիք հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին: "Մանկունյացիների" պաշտոնական կայքը մեջբերում է իսպանացու խոսքերը. "Աստիճանաբար մենք անհրաժեշտ արդյունքներ ենք գրանցում: Վստահություն ենք ձեռք բերում և հարմարվում ենք նոր մարզչին: Մենք ավելի ուժեղ, արագ ու դինամիկ թիմ ենք դառնում: "Բայերի" հետ հանդիպումը ասածիս վառ ապացույցն է: Թիմում շատ տաղանդավոր խաղացողներ կան: "Մանչեսթեր Յունայթեդը" հաղթել է բոլոր հանդիպումներում: Այն ռեալ հավակնում է Անգլիայի չեմպիոն դառնալուն: Մենք վատ չենք մեկնարկել, սակայն փորձում ենք հնարավորինս կրճատել տարբերությունը, չէ՞ որ մենք նրանցից հետ ենք մնում ընդամենը 2 միավորով":