Բուլղարական ֆուտբոլի լեգենդը կարող է աշխատանքի անցնել ռուսական "Ռոստովում"` տեղեկացնում է Sportal.bg կայքը: Կայքը հաղորդում է նաև, որ Ստոյիչկովն արդեն իսկ համաձայնության է եկել թիմի հետ, և աշխատելու է որպես սպորտային և տեխնիկական տնօրեն: Չի բացառվում նաև այն, որ Ստոյիչկովը տարվա վերջին կփոխարինի Սերգեյ Բալախինին "Ռոստովի" գլխավոր մարզչի պաշտոնում:
|