Ինչպես հայտնում է բրիտանական The SUN տաբլոիդը, Լոնդոնի "Արսենալի" ղեկավարությունը կատալոնական "Բարսելոնային" 2 շաբաթ ժամանակ է տվել վերջնականապես որոշելու, թե արդյոք կատալանները պատրաստ են ձեռք բերելու Սեսկ Ֆաբրեգասին, թե ոչ: Հիշեցնենք, որ կատալոնական գրանդը ամեն կերպ փորձում է գին գցել` օգտագործելով Ֆաբրեգասի` հարազատ ակումբ վերադառնալու մեծ ցանկությունը: Նշենք նար, որ 24-ամյա իսպանացու համար "զինագործները" անդրդվելիորեն պահանջում են 40 մլն ֆունտ ստեռլինգ, բայց "կապտանռնագույնները" նշել են, որ չեն պատրաստվում այդքան մեծ գումար վճարել Ֆաբրեգասի համար:
|