Ռուսական
ֆուտբոլի անցյալի ճանաչված ու լավագույն ֆուտբոլիստ Վիկտոր Օնոպկոն երեկ հետարքիր ու բովանդակալից հարցազրույց է ունեցել ռուսական championat.ru կայքի լրագրողի հետ: Նախկին ֆուտբոլիստը գտնում է, որ
Հայաստանի հավաքականի հետ խաղում, միանշանակ, գլխավոր ֆավորիտ է համարվում Ռուսաստանի ազգային ընտրանին, որն էլ պարտավոր է Երեւանում հաղթել հայերին Եվրո-2012 մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար. "Մեր հավաքականից սպասում եմ
միայն հաղթանակ: Իհարկե, մենք պետք է հաղթենք Հայաստանի հավաքականին, քանի
որ այդ խաղի ֆավորիտներն ենք: Հայաստանի հավաքականից միավորներ հավաքելով`
մենք էլ ավելի ենք մոտենում Եվրոպայի առաջնությանը, իսկ հայերը` հեռանում: Փաստորեն, մենք խաղում ենք
Եվրո-2012 մրցաշարի եզրափակիչ փուլի վճռորոշ ուղեգրի համար պայքարող մեր անմիջական մրցակիցներից մեկի հետ: Հայերը
գերազանց հնարավորություն ունեն պայքարելու խմբից դուրս գալու համար եւ
նրանք դա ապացուցեցին ընտրական այս փուլում սեփական հարկի տակ հաղթելով
Սլովակիայի ուժեղ հավաքականին":
|