23:24 Ըստ Շուստերի` "Բավարիան" շռայլություն է անում | |
Մադրիդի "Ռեալի" նախկին, իսկ ներկայումս էլ թուրքական "Բեշիկթաշի" գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը մեկնաբանել է Մյունխենի "Բավարիայի" դեռ հնարավոր նոր ձեռքբերման` իսպանացի հենակետային կիսապաշտպան Խավի Մարտինեսի` Բիլբաոյի "Ատլետիկում" ցուցադրած խաղը: Ըստ անվանի մասնագետի` խոսքը շարքային ֆուտբոլիստի մասին է, այլ ոչ թե ֆուտբոլային ապագա աստղի: "Եթե, այնուամենայնիվ, "Բավարիան" գնի այդ տղային, ապա նման նորությունը ուղղակի կցնցի աշխարհը: Իհարկե, իսպանացին վատ ամենրին խաղացող չէ, նա կարող է մեծ ծավալի սևագործ աշխատանք անել: Այդ տղան երբեք էլ Զինեդին Զիդանը չի դառնա, նա Բաստիան Շվայնշտայգերի և Լուիս Գուստավոյի պես տղաների կողքին ուղղակի դեռ լավ կնայվի և ոչինչ ավելին: Դա անհարկի շռայլություն է "Բավարիայի" պես լրջմիտ թիմի համար: Դա ուղղակի սխալ է",- ասել է գերմանացի մասնագետը:
| |
|
Total comments: 0 | |