Home » 2011 » Սեպտեմբեր » 19 » Ըստ Ալոնսոյի` "Ռեալն" առաջադիմում է
07:39
Ըստ Ալոնսոյի` "Ռեալն" առաջադիմում է

 Մադրիդի "Ռեալի" իսպանացի հենակետային կիսապաշտպան Խաբի Ալոնսոն երեկ "Լևանտեի" հետ ողբերգական խաղից առաջ (Խմբ. այդ խաղում մադրիդցիները 1-0 հաշվով մրցակցի հարկի տակ զիջել են "վալենսիաբնակներին") գովեստի խոսքեր է ասել իր թիմի հասցեին. այս մասին հաղորդում է AS հանդեսը: "Մենք տարեցտարի առաջադիմում ենք: Տեսնում եք, որ մենք սկսել ենք ավելի լավ խաղ ցուցադրել: Խաղադաշտում պետք է անենք առավելագույնը, որպեսզի մրցաշրջանի ավարտին լուրջ նվաճումներ ունենանք: "Լա Լիգայում" մենք հիանալի մեկնարկեցինք և պետք է պահել ռիթմը: Ես գոհ եմ, բայց ընդունում եմ, որ մենք դեռ աճելու տեղ ունենք: Առջևում դեռևս 36 հանդիպում կա (Խմբ. արդեն 35 հանդիպում է մնում), և մենք պետք է աստիճանաբար ավելացնենք մեր առավելությունները",-ասել է Ալոնսոն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0