10:07 Ըստ Դեկուի` ներկայիս "Բարսային" աստղեր են պակասում | |
![]() "Այսօրվա "Բարսելոնան" հրաշքներ է գործում թիմային խաղի շնորհիվ և միմյանց լավ հասկանալու գործոնով: Սակայն, եթե նայենք թիմի անհատական ֆուտբոլիստներին, ապա կտեսնենք, որ իմ ժամանակվա "Բարսելոնան" շատ ավելի հզոր խաղացողներ ուներ: Մեսսին ու իր թիմակիցներն ավելի լավ ֆուտբոլ են ցուցադրում, քան մենք: Նրանք շատ լավ են զգում միմյանց, կարողանում են ճիշտ որոշումներ կայացնել ցանկացած դրվագում, սակայն, մեր թիմում ավելի բարձրակարգ կատարողներ կային: Կարճ ասած՝ մեր թիմը ավելի աստղային էր",-Դեկուի խոսքերը մեջբերել է հանրահայտ Goal.com կայքը: | |
|
Total comments: 0 | |