15:40 Ըստ Մոջջիի այս անգամ էլ "Միլանը" չեմպիոն կդառնա | |
Թուրինի "Յուվենթուսի" նախկին սկանդալային գլխավոր տնօրեն Լուչչիանո Մոջջին կարծում է, որ
Իտալիայի մեկնարկելիք առաջնությունում այս անգամ ևս հաղթող կճանաչվի "Միլանն", ինչպես դա եղավ
նախորդ մրցաշրջանում: "Միլանը" սկուդետոն հաղթելու համար թիվ մեկ ֆավորիտն է, հնարավոր է
նույնիսկ, որ նրանց կազմն ամենաուժեղը չէ Իտալիայում: Ինչ վերաբերում է "Ինտերին", ապա վստահ չեմ, թե նրանք կարող են ձեռք բերել Տևեսին ու հզորանալ այդկերպ: Կարծում եմ՝
Մորատտիի հիմնական նպատակն է ներկայիս կազմը պահել՝ դրանում ներգրավվելով ակումբի երիտասարդներին: Իսկ ահա "Յուվենթուսի" մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ակումբի տրանսֆերային տակտիկան շատ անհասկանալի է ու անհեռատես",-Մոջիի խոսքերը
փոխանցում է Tuttomercatoweb.com կայքը:
| |
|
Total comments: 0 | |