Home » 2011 » Մարտ » 7 » Յան Հոլովեյ. "Տոռեսը չարժե 50 մլն. ֆունտ"
20:26
Յան Հոլովեյ. "Տոռեսը չարժե 50 մլն. ֆունտ"
Անգլիական "Բլեքպուլի" գլխավոր մարզիչ Յան Հոլովեյը այսօր երեկոյան անգլիական "Պրեմիեր լիգայի" 29-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի "Չելսիի" հետ կայանալիք հանդիպումից առաջ հանդիպել է լրագրողների հետ և նրանց հետ զրուցել է այդ հանդիպման մասին, ինչպես նաև Ֆերնանդո Տոռեսի մասին:
Հեղինակավոր Goal.com ֆուտբոլային կայքը մեջբերում է մասնագետի խոսքերը. "Տոռեսը հիանալի հարձակվող է և գոլ խփելու իսկական մեքենա է: Սակայն եթե ինձ հարցնեք, թե արդյո՞ք նա "արժե" 50 մլն. ֆունտ, ապա կասեմ, որ ոչ: Ոչ ոք այդքան չարժե: Բայցևայնպես Աբրամովիչը հենց այդքան է վճարել "Լիվրպուլին", և դրա շնորհիվ իսպանացին այժմ Լոնդոնում է: Այդ տրանսֆերն ինձ այդքան էլ դուր չի գալիս: Բայց ես ոչինչ չեմ կարող անել: Եթե ինձ իմ տան համար այդքան գումար առաջարկեին, ես էլ, "Լիվերպուլի" ղեկավարության նման, տունս կվաճառեի, ինչպես նրանք վաճառեցին Տոռեսին: Տոռեսը մեր ակումբին շատ լավ է ճանաչում, քանի որ, երբ դեռ "Լիվերպուլում" էր, մեր դարպասը շատ անգամ է գրավել: Նա համաշխարհային կարգի հարձակվող է: Ճիշտ է, նա հիմա լավ մարզավիճակում չի գտնվում, բայց դեռ մնում է բարձրակարգ հարձակվող: Չնայած այս ամենին, նա մեծ ուժ կհաղորդի "Չելսիին" հարձակման գծում: Մենք չենք վախենում "Չելսիից" և այսօր ամեն ինչ անելու ենք` նրանցից միավորներ պոկելու համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0