Home » 2012 » Փետրվար » 1 » Յանգը, Նանին և Ռունին փորձում են արագ ապաքինվել
16:12
Յանգը, Նանին և Ռունին փորձում են արագ ապաքինվել
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "կարմիր սատանաների" բրիտանացի հարձակվող Ուեյն Ռունին և պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին այնքան արագ են ապաքինվում, որ ամենայն հավանականությամբ կկարողանան մասնակցել "Չելսիի" հետ կայանալիք հանդիպմանը, որը կլինի "Պրեմիեր լիգայի" 24-րդ տուրի շրջանակներում: Նշվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ բաց էին թողել ինչպես Անգլիայի գավաթի շրջանակներում "Լիվերպուլի" հետ կայացած հանդիպումը (Խմբ. Նշենք, որ այն ավարտվել է "Լիվերպուլի"` 2-1 հաշվով հաղթանակով), այնպես էլ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում "Սթոք Սիթիի" հետ կայացած հանդիպումը (Խմբ. Նշենք, որ այն ավարտվել է "մանկունյացիների"` 2-0 հաշվով հաղթանակով), որպեսզի կարողանան օգնել թիմին "Չելսիի" հետ կայանալիք խաղում: Բացի այդ նաև հաղորդվում է, որ լոնդոնցիների հետ կայանալիք անչափ կարևոր խաղում կարող է հանդես գալ նաև անգլիացի կիսապաշտպան Էշլի Յանգը, ով, սկսած դեկտեմբերի 21-ից, դուրս չի գալիս խաղադաշտ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0