Իտալական "Միլանի" չեխ եզրային նախկին պաշտպան Մարեկ Յանկուլովսկին երեկ վերադարձել է Չեխիայի առաջնությունում հանդես եկող Օստրավայի "Բանիկ" ակումբ: Նշենք, որ իտալական "Միլանի" կազմում անցկացրած 7 մրցաշրջաններից հետո
Յանկուլովսկին ամռանը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն,
հոկտեմբերի սկզբին 34-ամյա ֆուտբոլիստը որոշել է կրկին վերադառնալ մեծ ֆուտբոլ:
Հավելենք, որ Յանկուլովսկին համարվում է չեխական "Բանիկ" ֆուտբոլային ակումբի
մանկապատանեկան դպրոցի սան, որի բարձրագույն թիմում հանդես է եկել
1994-2000թթ.-ին: Նշենք նաև, որ ներկայումս անցկացրած 9 տուրերից հետո "Բանիկը" գտնվում է
վերջին հորիզոնականում:
|