Home » 2012 » Սեպտեմբեր » 23 » Յայա Տուռե. "Եթե չլիներ Ռոնալդուն...."
09:26
Յայա Տուռե. "Եթե չլիներ Ռոնալդուն...."
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Յայա Տուռեն, վերհիշելով օրեր առաջ Մադրիդի "Ռեալի" դեմ խաղը, որում քաղաքայինները վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով պարտվեցին 2-3 հաշվով, ասել է, որ իրենք խաղացել են հավասարը հավասարի դեմ: "Խաղադաշտում թիմերը քիչ էին տարբերվում: Ճիշտ է, առաջին խաղակեսում բացահայտ առավելությունը "Ռեալի" կողմն էր, սակայն դեռ երկրորդ կեսում պատկերը փոխվեց: Եթե չլիներ Քրիշտիանու Ռոնալդուն, ապա, վստահ եմ` կհաղթեինք "Ռեալին": Պորտուգալացին այսօր ահռելի ազդեցություն է ունենում իր թիմի խաղի վրա: Մարզչից ստույգ հրաման ունեինք, որ երբ գնդակով Ռոնալդուն է, ապա ողջ թիմը պետք է նահանջի: Նա էլ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով տիրապետում է գերազանց տեխնիկայի, հեռվից հուժկու հարվածների և լավ դրիբլինգի: Դե, Ռոնալդուի բացակայության դեպքում, "Ռեալին" հաղթելը դժվար գործ չէ: Կփորձենք հաղթել "Ռեալին" ավելի ուշ",- ասել է աֆրիկացի ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 362 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0