Բրիտանական SkySportsլրատվամիջոցը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հենակետային կիսապաշտպան Յայա Տուրեն "Վանկուվեր Վայթքեպս" ակումբի հետ կայացած ընկերական հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել: Կիսապաշտպանը վնասվածքը ստացել է հանդիպման առաջին խաղակեսի վերջում և չի կարողացել շարունակել հանդիպումը, ինչի պատճառով էլ "քաղաքաբնակների" գլխավոր մարզիչ իտալացի Ռոբերտո Մանչինին ստիպված է եղել փոխարինել նրան: Իտալացի մարզիչը հանդիպման ավարտից հետո խոսել է Տուրեի վնասվածքի մասին. "Տուրեի ստացած վնասվածքի ծանրության աստիճանի մասին ոչինչ չեմ կարող ասել: Պետք է մանրազնին բուժզննում անցնի, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Հույս ունեմ, որ Յայայի մոտ ամեն ինչ նորմալ կլինի, և նա 3-4 օր անց կկարողանա միանալ ընդհանուր կազմին":