Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը գերմանական հեղինակավոր Bild արբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր թիմը բնավ էլ չի ձգտում մեծ տիտղոսներ նվաճել: Գերմանացի մասնագետի խոսքերով՝ ներկայումս նրանք ավելի կարևոր խնդիրներ ունեն: Լյովն ասել է. "Իհարկե, միշտ էլ հաճելի է հաջողության հասնել և մրցանակներ նվաճել, սակայն, ներկա պահին մենք պետք է այլ բանի մասին մտածենք: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ փոխվում է: Ինձ համար այժմ ավելի կարևոր է, որպեսզի սաներս կարողանան լավ հանդես գալ այնպիսի թիմերի դեմ, ինչպիսին է Բրազիլիայի հավաքականը, ով մոտ ժամանակներս մեծ նախադրյալներ ունի բազմաթիվ տիտղոսներ նվաճելու համար":
|