Հոլանդական "Ֆեյենորդի" դանիացի հայտնի հարձակվող Յոն Դալ Թոմասոնը լրագրողներին հայտնել է, որ մոտ ապագայում կհայտարարի իր կարիերայի ավարտի մասին: Ի դեպ, դանիացի հարձակվողը նախորդ մրցաշրջանն ամբողջովին բաց է թողել անցյալ ամռանը ՀԱՀ-ում 2010թ.-ի Աշխարի առաջնության շրջանակներում Ճապոնիայի ընտրանու հետ կայացած հանդիպման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով:Նշենք, որ Դանիայի հավաքականի կազմում 34-ամյա Թոմասոնն անցկացրել է 112 հանդիպում և խփել 52 գոլ: Նա ազգային հավաքականի պատմության մեջ Փոլ Նիլսոնի հետ միասին լավագույն ռմբարկուն է:
|