22:14 Յովանովիչը տեղափոխվեց "Անդերլեխտ" | |
Անգլիական "Լիվերպուլի" սերբ հարձակվող Միլան Յովանովիչը ֆուտբոլային կարիերան կշարունակի բելգիական "Անդերլեխտում": Խաղացողը երկու տարվա պայմանագիր է ստորագրել բելգիական ակումբի հետ: Հավելենք, որ ֆուտբոլիստը "Լիվերպուլի" կազմում անց է կացրել ընդամենը 10 հանդիպում և չի խփել ոչ մի գնդակ: Հարկ է նաև նշել, որ Յովանովիչն անցած տարի է տեղափոխվել "Լիվերպուլ", բայց այդպես էլ չի վայելել ոչ Հոջսոնի, ոչ էլ Դալգլիշի վստահությունը:
| |
|
Total comments: 0 | |