Իտալական "Ֆիորենտինայի" չեռնոգորացի երիտասարդ ֆուտբոլիստ Ստեֆան Յովետիչը երկարաձգել է պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ մինչև 2016թ. այս մասին տեղեկացնում է "Մանուշակների" ակումբի պաշտոնական կայքը: Հավելենք, որ ֆուտբոլիստը "Մանուշակների" կազմում հանդես է գալիս 2008թ.-ից: Յովետիչը Իտալիա է տեղափոխվել Բելգրադի "Պարտիզանից":