Անգլիայի ազգային առաջնության 36-րդ տուրում մրցակցի հարկի տակ պարտվելով "Մանչեսթեր Սիթիին"՝ "Պրեմիեր լիգայի" 19-ակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդը" բավական հետաքրքիր հակառեկորդ է սահմանել։ Ըստ բրիտանացի հեռուստատեսային մեկնաբանների՝ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը ոչ մի անգամ չի կարողացել անգամ մեկ հարված իրացնել Ջո Հարտի դարպասին։
Վերջին անգամ "Յունայթեդի" հետ նման դեպք պատահել էր 2009թ․-ի մայիսի 16-ին, երբ թիմը մրցում էր Լոնդոնի "Արսենալի" հետ։