Home » 2012 » Օգոստոս » 1 » "Յունայթեդի" երկրպագուները բողոքում են Ֆերգյուսոնից
12:14
"Յունայթեդի" երկրպագուները բողոքում են Ֆերգյուսոնից
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" երկրպագուների Red Issue շարժումը օրերս բաց նամակ է հղել "մանկունիացիների" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին` խնդրելով նրան երկրպագուների համար մեկնաբանել Գլեյզերների ընտանիքի վերաբերյալ վերջերս ասած մարզչի դրական խոսքերը: "Մենք մի փոքր հիասթափված ենք, քանի որ տեղյակ ենք, թե Դուք ինչեր եք ասել մամուլին: Դուք նշել եք, որ լիովին գոհ եք ակումբի ներկայիս ղեկավարներից և ստեղծված իրավիճակից: Արդյո՞ք հասկանում եք, որ այդ կերպ Դուք ատելություն եք առաջացնում Ձեր հանդեպ: Մեր սիրելի թիմի երկրպագուների մեծ մասն էլ հիասթափվել է Ձեզանից: Դուք դեռ ասում եք, թե այժմյան տրանսֆերային շուկան գտնվում է ֆուտբոլիստների գործակալների ձեռքին և նրանց Դուք չեք ցանկանում չափից շատ վճարել, բայց մի՞թե մոռացել եք, թե ժամանակին ինչպիսի խելահեղ փողեր եք վճարել Ռիո Ֆերդինանդի և Ուեյն Ռունիի համար: Ի դեպ, այդ ամենը մինչև Գլեյզերների ընտանիքի գալն էր արվում: Ուեյն Ռունին մինչև այսօր էլ համարվում է մինչև 20 տարեկան աշխարհի ամենաթանկ գնված խաղացողը, որի տրանսֆերի իրականացման համար քիչ է ասել, թե աստղաբաշխական թվեր եք ստիպված եղել վճարել: Իսկ ինչո՞ւ եք հիմա շուկան աբսուրդային համարում, ինչո՞ւ ուժեղ խաղացողների չեք գնում: Մեր սիրելի ակումբը Գլեյզերների ընտանիքի ձեռքում հայտնվելուց հետո ստիպված է եղել շուրջ 500 մլն ֆունտի պարտքեր կուտակել: Սա նշանակում է, որ օրականը միջին հաշվով մոտ 250 հազար ֆունտ է ծախսվում: Ի՞նչ է, չլինի՞ Դուք էլ եք արդեն անցել այդ անիծյալ Գլեյզերների կողմը: Խնդրում ենք մեկնաբանել ստեղծված իրավիճակը",- ասված է շարժման հայտարարության մեջ:
   Հավելենք, որ ամերիկացի միլիարդատերեր Գլեյզերների ընտանիքը "Մանչեսթեր Յունայթեդը" գնել է դեռ 2005թ.-ին, այդ պահից ի վեր թիմը 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն (2007, 2008, 2009, 2011) և մեկ անգամ տիրացել է "Չեմպիոնների լիգային" (2008):
   Հ.Գ.: Երկրպագուների նամակի ամբողջական տարբերակի ռուսերեն թարգմանությունը կարող եք կարդալ այստեղ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 552 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0