11:23 "Յունայթեդը" պաշտպանություն չի ունենա | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" կարծես թե այս գալիք մրցաշրջանը կսկսի շատ թույլ պաշտպանությամբ, քանի որ "կարմիր սատանաների" առանցքային ևս մեկ խաղացող` պաշտպան Ռիո Ֆերդինանդը կրկին վնասվածք է ստացել և ստիպված կլինի ավելի քան 1 ամիս հարկադիր պարապուրդի մատնվել: Շատ ավելի հավանական է, որ 33-ամյա պաշտպանը բաց կթողնի ոչ միայն այս երկուշաբթի օրը "Էվերթոնի" դեմ կայանալիք խաղը, այլև մինչև սեպտեմբերի վերջ չի կարող օգնել թիմին: Այսօր փարձառու խաղացողը վերջնական բուժզննում կանցի ակումբի մարզաբազայում, և եթե բժիշկները հաստատեն խաղացողի վնասվածքի լրջությունը, ապա Ռիո Ֆերդինանդը շարք կվերդառանա մոտ մեկ ամսից, ինչը իրոք մեծ կորուստ է Սըր Ալեքսի թիմի համար:
| |
|
Total comments: 0 | |