Home » 2011 » Օգոստոս » 21 » "Յունայթեդում" հավատում են դե Խեային
12:03
"Յունայթեդում" հավատում են դե Խեային
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի ոչ պրոֆեսիոնալ խաղը քննադատում են գրեթե բոլոր անգլիական հայտնի պարբերականները, սակայն "կարմիրսատանայական" ակումբի ֆուտբոլիստները վստահ են, որ այդ ամենը ժամանակավոր բնույթ ունի և դե Խեան շուտով կսկսի փայլել: Ահա թե ինչ է ասել թիմի առաջատարներից մեկը` ֆրանսիացի եզրային պաշտպան Պատրիս Էվրան. "Դա նորմալ երևույթ է, երբ դու խաղում ես "Յունայթեդում" և քեզ քննադատում են: Սակայն թիմում բոլորը քաջալերում են նրան և վստահ եմ, որ ամեն ինչ ստացվելու է": Իսկ ահա երիտասարդ պաշտպան Քրիս Սմոլլինգը ասել է հետևյալը. "Որոշ թերթեր եզրակացություններ են անում երկու հանդիպումներից: Նա հիանալի է աշխատում մարզումների ժամանակ: Դավիդը փայլուն հանդիպումներ էր անցկացնում "Ատլետիկոյի" կազմում և մեր մարզիչը հավատում է, որ դե Խեան լինելու է լավագույնն աշխարհում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0