17:44 "Յունայթեդում" խնդիրները շարունակվում են | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" լուրջ խնդիրների առաջ է կանգնել` կապված խաղացողների վնասվածքների հետ: Դա հատկապես վերաբերում է պաշտպանական գծին, որտեղ Սըր Ալեքսը լուրջ գլխացավանքի առաջ է կանգնած: "Յունայթեդի" պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ Ալեքս Ֆերգյուսոնը ասել է, որ Ռիո Ֆերդինանդը կարող է այլևս չխաղալ այս մրցաշրջանում` ծնկի ծանր վնասվածքի պատճառով: Ջոն Օ'Շին և Ռաֆայել դա Սիլվան էլ վնասվածք ստացան "Մարսելի" հետ հանդիպման ժամանակ, և բաց են թողնելու համապատասխանաբար 5 և 3 շաբաթ: Ինչ վերաբերում է փայլուն մրցաշրջան անցկացնող Նեմանյա Վիդիչին, ապա վերջինս չի մասնակցի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում "Բոլթոնի" դեմ կայանալիք հանդիպմանը: Ջոնի Էվանսը վերականգնվել է վնասվածքից, սակայն նա խաղալու փորձ ունի միայն Վիդիչի կամ Ֆերդինանդի հետ, իսկ Սմոլինգի հետ նա ընդհանրապես խաղակցված չէ: Սմոլինգն իրեն այնքան էլ վստահ չի զգում Բրաունի հետ, ով վերջին շրջանում չափազանց վատ հանդիպումներ է անցկացնում: Չնայած պետք է նշել, որ Բրաունը նոմինալ աջ պաշտպան է և կենտրոնում այնքան էլ շատ չի խաղացել: Կիսապաշտպանությունում կարծես ամեն ինչ սկսում է իր տեղն ընկնել. Պարկի և Անդերսոնի վերադարձը սպասվում է մոտակա շաբաթների ընթացքում, իսկ Ֆլետչերի մասին դեռևս տեղեկություններ չունենք:
| |
|
Total comments: 0 | |