Շոտլանդացի մասնագետ Սըր Ալեքս ֆերգյուսոնի գլխավորած "Մանչեսթեր Յունայթեդը" որոշել է օգտվել իր սեփականատեր Գլեյզերների ընտանիքի ֆինանսական ծառայություններից. այս ամռանը Ալեքս Ֆերգյուսոնին հնարավորություն կտրվի խոշոր տրանսֆերներ իրականացնել: The Guardian բրիտանական հանրահայտ պարբերաթերթը տեղեկացնում է, որ "Յունայթեդի" հաշվին կա ավելի քան 160 միլիոն եվրո, և բացի Դավիդ Դե Խեայից, ում տրանսֆերը, ամեն դեպքում շատ հավանական է, Ալեքս Ֆերգյուսոնը կարող է մի շարք հնչեղ անուններ բերել "Օլդ Թրաֆֆորդ":
|