Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդն" այսօր պաշտոնապես հայտարարել է երկու նոր հովանավորչական պայմանագրերի ստորագրման մասին: Նախ "կարմիր սատանաները" 4-ամյա պայմանագիր է կնքել DHL արագ առաքման համաշխարհային առաջատար ընկերության հետ: Համաձայն այդ
պայմանագրի՝ DHL ընկերությանի լոգոն կհայտնվի "Յունայթեդի" մարզումային համազգեստի վրա:
Նշենք նաև, որ Անգլիայի անցած մրցաշրջանի չեմպիոնը նաև երեք տարվա պայմանագիր է ստորագրել Վյետնամի բջջային
կապի օպերատոր Beeline ընկերության հետ: Ֆինանսական մանրամասները սակայն չեն նշվում: Վերջում նշենք, որ այս մասին հանրությանը տեղեկացրել է Մանչեսթերյան գերակումբի պաշտոնական
կայքը: