Home » 2012 » Մայիս » 14 » "Յունայթեդը" փորձում է շտկել թերությունները
18:24
"Յունայթեդը" փորձում է շտկել թերությունները
 Դորտմունդի "Բորուսիայի" երեք առաջատար ֆուտբոլիստներ իրենց ցուցադրած խաղով արժանացրել են անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ուշադրության, և այժմ Սըր Ալեքսը մտածում է վերջիններիս արագորեն ձեռք բերելու մասին: Ավելին` շոտլանդացի մասնագետը օրերս ներկա է գտնվել "Բորուսիա"-"Բավաարիա" խաղին` փորձելով տեսնել այդ ֆուտբոլիստներին նաև գործի մեջ:
  Բացի ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավայից, ով գրեթե 100 տոկոսով արդեն "Յունայթեդի" խաղացող է, Ալեքս Ֆերգյուսոնը հետաքրքրվում է նաև դորտմունդցիների կենտրոնական հսկա պաշտպան Մաթս Հյումելսով և լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիով: Հարկ է նշել, որ լեհ հարձակվողի պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի, իսկ Հյումելսի հորն օրերս տեսել են Մանչեսթերում:
  Հավելենք, որ օրերս Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ արդեն կողմնորոշվել է, թե ինչ խաղացողների է ցանկանում գալիք տարի տեսնել իր թիմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 395 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0