Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" կիսապաշտպանության կենտրոնում առաջացած խնդիրները պատրաստվում է լուծել ի հաշիվ Մերսիսայդյան "Էվերթոնի" երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ Ջեկ Ռոդուելի օգնությամբ: Մերսիսայդյան ակումբի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեկ Ռոդվելն արդեն իսկ այս ձմռանը կարող է տեղափոխվել "Օլդ Թրաֆֆորդ": Ֆուտբոլիստի համար "Յունայթեդը" պատրաստ է վճարել շուրջ 25 մլն ֆունտ ստեռլինգ: