Home » 2012 » Ապրիլ » 14 » Յուպ Հայնկես. "Երբեք ժամանակից շուտ չեմ հանձնվել"
16:56
Յուպ Հայնկես. "Երբեք ժամանակից շուտ չեմ հանձնվել"
 Մյունխենի "Բավարիայի" գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը գերմանական "Բունդեսլիգայի" նախորդ տուրի շրջանակներում Դորտմունդի "Բորուսիայից" կրած ճակատագրական պարտությունից հետո դեռևս հույսեր է փայփայում Գերմանիայի չեմպիոն դառնալու հարցում: Բավարացիների պաշտոնական կայքը մեջբերում է մյունխենցիների ղեկավարի խոսքերը. "Մենք պետք է իրատես լինենք, սակայն ես երբեք ժամանակից շուտ չեմ հանձնվել: Ցանկանում եմ, որպեսզի թիմը պայքարի մինչև վերջ: Բացի Գերմանիայի առաջնությունից, թիմը ևս մի քանի նպատակներ ունի: Ես իմ սաներին ասել եմ, որ պետք է մոռանան պարտության մասին և կրկին սկսեն պայքարել: Սա է այն ամենը, ինչ կարող ենք անել: Մենք մեծ պոտենցիալ ունենք, ուստի բոլորին ևս մեկ անգամ պետք է ապացուցենք, թե ինչի ենք ընդունակ: Պետք է կամք ցուցաբերենք, և իմ ձեռքի տակ ունեցած ֆուտբոլիստները կարող են դա անել: Պետք է նաև կարողանալ պարտվել. սա նունպես ֆուտբոլի մի մասն է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 593 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0