Home » 2013 » Հունվար » 22 » Յուպպ Հայնկեսը` Պեպի ու նրա օգնականների մասին
11:12
Յուպպ Հայնկեսը` Պեպի ու նրա օգնականների մասին
 Մյունխենի "Բավարիայի" նախկին կիսապաշտպան Շտեֆան Էֆֆենբերգը վառվում է մարզչական կարիերա սկսելու ցանկությամբ. այս մասին դեռ վաղուց հայտնում են գերմանական ԶԼՄ-ները: Նախկինում հայտնի ֆուտբոլիստը արդեն համապատասխան դիպլոմ ունի, որի շնորհիվ կարող է գլխավորել անգամ մենահզոր թիմերը: "Ավելի լավ է սկսել որպես մարզչի օգնական, քան թե միանգամից մտածել գլխավոր մարզիչ դառնալու մասին",- այդ առիթով այսօր ասել է Յուպպ Հայնկեսը` Մյունխենի "Բավարիայի" ներկայիս գլխավոր մարզիչը, ում դուր չի եկել այն հանգամանքը, որ ներկայումս անընդհատ շոշափվում է Պեպ Գվարդիոլայի ու "Բավարիան" գլխավորելու նորությունը. "Ճիշտ կլիներ, այդ մասին հայտարարվեր մինչև տոները և ոչ թե հիմա, երբ թիմն արդեն խաղում է: Ես մի քիչ զայրացած եմ":
   Հավելենք, որ Գերմանիայի ֆուտբոլային հասարակությունը կարծում է, որ Պեպ Գվարդիոլայի օգնականը կարող է լինել հենց Էֆֆենբերգը, ով մյունխենցիների լեգենդն է, թեև չի բացառվում նաև իսպանացի Ռաուլի տարբերակը, ով լավ տիրապետում է գերմաներենին, ինչպես նաև Պեպ Գվարդիոլայի մտերիմ ընկերն է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 391 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0